news.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի կարողացել հասնել երկրի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետևից, որը լքել է կառավարության նիստը։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նիստի ժամանակ Շոլցն արգելափակել է Ուկրաինայի օգնության նոր փաթեթը, գրել է գերմանական Bild պարբերականը։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Բերբոքի և Շոլցի միջև տարաձայնության պատճառը 3 մլրդ եվրոյիօգնության փաթեթն էր, որի ընդունման հարցը պնդել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Բերբոքը հրապարակայնորեն քննադատել է կանցլերի վետոն։
Տեղեկացվել է, որ Բերբոքը և Պիստորիուսը փաստաթղթերի փաթեթը կազմել են մի քանի ամսվա ընթացքում։ Նոյեմբերի սկզբին Շոլցն ինքը մեղադրել էր Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ֆինանսների նախարար Քրիստոֆեր Լինդներին Ուկրաինային խիստ անհրաժեշտ միջոցներն արգելափակելու մեջ, բայց այս անգամ ինքն է արգելափակել այդ փաթեթը։
comment.count (0)