«Համաս»-ը հրապարակել է իսրայելցի գերիների անուններ, որոնք պետք է ազատ արձակվեն այսօր
12:54 - 19 հունվարի, 2025

«Համաս»-ը հրապարակել է իսրայելցի գերիների անուններ, որոնք պետք է ազատ արձակվեն այսօր

«Համաս»-ը 3 իսրայելցի գերու անուն է հրապարակել, որոնք ազատ են արձակվելու այսօր. այն փոխանցվել է միջնորդներին։

Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է «Համաս»-ի խոսնակը։

Հիշեցնենք, որ սա հրադադարի մեկնարկի պայմանն էր Իսրայելի կողմից։

Այսպիսով շարժումը ճանապարհ է հարթում Գազայում հրադադարի հաստատման համաձայնագրի իրականացման համար։

Ըստ խոսնակի՝ ազատ են արձակվելու Ռոմի Գոնենը, 24 տարեկան, Էմիլի Դամարին, 28 տարեկան և Դորոն Շտանբերը, 21 տարեկան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության համաձայն՝ Իսրայելն ու Համասը պետք է այսօր Երևանի ժամանակով ժամը 10։30-ից առաջին փուլում 42 օր դադարեցնեին ռազմական գործողությունները Գազայի հատվածում, և գերիները ու պատանդները պետք է փոխանակվեին, տեղահանված պաղեստինցիներն էլ պետք է վերադառնային Գազա։

Այսօր առավոտյան, սակայն, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարը չի լինի, մինչև «Համաս»-ը չհայտնի այն գերիների անունները, որոնք ազատ են արձակվելու:

«Համաս»-ը հայտնել էր, որ գերիների անունների տրամադրումը դեռևս տեղի չի ունեցել տեխնիկական պատճառներով, և իրենք հավատարիմ են հրադադարի համաձայնագրին։

Լուսանկարը՝ Գազայի հյուսիսային հատվածն այսօր իսրայելական հարվածների ժամանակ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել