Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն, կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին |pastinfo.am|
12:48 - 20 հունվարի, 2025

Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն, կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին |pastinfo.am|

pastinfo.am: Ես խոսքի ազատ արտահայտման կողմնակից եմ։ Եթե որևէ մեկի մոտ հարցեր են առաջացել առ այն, թե այս կամ այն անձի հրապարակումները վիրավորում են կամ զրպարտում են այս կամ այն անձին, ապա վերջինս կարող է օրենքով սահմանված ընթացակարգերով ստանալ իր հարցերի պատասխանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի հայտարարություններին։

«Ինչ վերաբերում է թեկնածուին, ապա պարզապես պետք է նշեմ, որ դիրքորոշում խմբակցության մոտ ձևավորվում է բացառապես լիագումար նիստում՝ վերջինիս ելույթը և քննարկումը լսելուց հետո։ Ինչ վերաբերում է ծանոթ եմ, թե՝ ոչ, ապա ես ֆեյսբուքյան ոչ բոլոր հրապարակումներին եմ ծանոթանում, առաջնորդվում այն սկզբունքով, որ քանի դեռ անձը չի զբաղեցնում այն պաշտոնը, որը պահանջում է, որ վերջինս ունենա քաղաքական զսպվածություն, վերջինս կարող է օրենքով և Սահմանադրությամբ, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար։ Խոսքը այն լեգիտիմ շեմի մասին է, որը ԵԴ-ն դիտարկում է ընդունելի»,- նշեց Վարդանյանը։

Դիտարկումներին, որ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում, ընդդիմադիրներին նույն բանի համար կալանավորում են՝ Վարդանյանը չպատասխանեց։ Վերջինս ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ։

Հիշեցնենք, որ մի շարք ՀԿ-ներ ավելի վաղ հայտարարություն էին տարածել և դատապարտել Սիրունյանի առաջադրումը՝ նշելով, որ դեռևս 2019 թվականին վերջինս կարգապահական պատասխանատվության և խիստ նկատողություն կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից՝ փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։ Մասնավորապես, հաստատվել է Ա․ Սիրունյանի կողմից հայհոյախառն, ժարգոնային և վիրավորական բառապաշարի օգտագործումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

ԱԺ այսօրվա նիստի օրակարգում ներառված է ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու հարցը: Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կոչ արեց ՔՊ պատգամավորներին կարդալ Սիրունյանի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը և վերանայել որոշումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել