Դատավորին գործից հանելը «չե-պե ա»․ ԱԺ-ն քննարկում է Սիրունյանի թեկնածությունը ԲԴԽ-ում
 |civilnet.am|
17:09 - 20 հունվարի, 2025

Դատավորին գործից հանելը «չե-պե ա»․ ԱԺ-ն քննարկում է Սիրունյանի թեկնածությունը ԲԴԽ-ում |civilnet.am|

civilnet.am: Հունվարի 20-ին Ազգային ժողովը քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի պաշտոնում առաջադրված փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության հարցը։ 

Սիրունյանի թեկնածությունը քննադատության է արժանացել հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք համատեղ հայտարարությունում շեշտել են նրա անդամակցության փաստը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և անպարկեշտ հանրային վարքագիծը։

Հենց այս փաստը բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հարց ուղղելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը ներկայացնում էր թեկնածուին։

«Պարոն Սիրունյանը այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, և ընտրվելուց հետո, այո՛, պետք է առաջնորդվի քաղաքական անաչառության սկզբունքով»,- ասաց Հովհաննիսյանը։

Սիրունյանի թեկնածությանն անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հորդորելով հրաժարվել նրա թեկնածությունից։ Նա հայտարարեց, որ շոկի մեջ էր, երբ ծանոթացավ Ալեքսանդր Սիրունյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը։

«Երբ ես ծանոթացա նրա վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը, շոկի մեջ էի։ Ծանոթացեք այն բարեվարքության եզրակացությանը, որը տվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, և վերանայեք ձեր որոշումը։ Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական, ներազգային ատելության ահավոր օրինակ է. մարդ, որ ատում է սեփական հայրենակիցներին, մարդ, որը տարիներ շարունակ թշնամություն է տարածել։ Մնացածի՝ կոռուպցիոն վտանգների մասին չեմ անդրադառնում»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանուկյանը նշեց, որ այդ զեկույցը միանգամից պետք է գնար գլխավոր դատախազություն, քանի որ դրանում կա ատելության խոսք, կոռուպցիոն կասկածներ պարունակող տվյալներ և այլ հանգամանքներ։ Նա հայտարարեց, որ օրենսդրությունն իրեն թույլ չի տալիս հնչեցնել այդ բովանդակությունը։ Այդուհանդերձ, նա որոշ դրվագներ այդ զեկույցից ներկայացրեց։ Ըստ այդմ՝ Ծաղկաձորում Սիրունյանը 2,000 քմ տարածք է գնել ընդամենը 300,000 դրամով։

«Թեկնածուն ասել է, որ ֆիկտիվ պայմանագիր է կնքել, քանի որ հողը ընկերն է նվիրել»,- ասաց Մանուկյանը։

Սիրունյանը պարզաբանեց, որ խոսքը ոչ թե Ծաղկաձորի, այլ Հանքավանի ամենավերջում գտնվող հողակտորի մասին է, և այն նվեր է ստացել «շատ մոտ մարդուց»։ Ծավալված խոսակցության ընթացքում ընդդիմադիր պատգամավորներից մեկն առաջարկեց 250,000 դրամ վճարել հողի համար, իսկ Սիրունյանը կատակեց, թե կնվիրի այն պատգամավորին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել