Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը |armenpress.am|
20:32 - 20 հունվարի, 2025

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը |armenpress.am|

armenpress.am: Ջո Բայդենն ու նրա տիկին Ջիլ Բայդենը հունվարի 20-ին Սպիտակ տան մուտքի մոտ ողջունել են Դոնալդ Թրամփին և նրա տիկնոջը՝ Մելանյա Թրամփին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Սպիտակ տան կապույտ սենյակում քաղաքական գործիչների համար համատեղ թեյախմություն կանցկացվի։

Քաղաքական գործիչների թեյախմությունից հետո նախագահական ավտոշարասյունը Սպիտակ տնից կմեկնի Կոնգրես, որտեղ տեղի կունենա երդմնակալության արարողությունը։ Վաշինգտոնում սպասվող մինուս 11 աստիճան ցրտի պատճառով Թրամփը  և նրա փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը երդում կտան ոչ թե Կոնգրեսի շենքի առջև, ինչպես նախապես ծրագրված էր, այլ Ռոտոնդայում՝ կենտրոնական դահլիճում, որը մոտ հազար հոգու կարող է հյուրընկալել։

Վերջին անգամ այդ շենքում ամերիկացի առաջնորդի երդմնակալություն տեղի է ունեցել 1985 թվականին։ Այդ առաջնորդը  40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն էր։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել