factor.am: Դոնալդ Թրամփը որպես Ամերիկայի 47-րդ նախագահ իր առաջին ելույթում խոստացել է, որ Միացյալ Նահանգների հզորությունը կդադարեցնի բոլոր պատերազմները և միասնության նոր ոգի կբերի աշխարհին։
«Մեր իշխանությունը կդադարեցնի բոլոր պատերազմները և միասնության նոր ոգի կբերի մի աշխարհ, որը եղել է զայրացած, դաժան և բացարձակապես անկանխատեսելի», – ասել է նա՝ ելույթ ունենալով Կապիտոլիումի ռոտոնդայում:
«Ինչպես 2017 թվականին, մենք կրկին կկառուցենք ամենաուժեղ բանակը, որը երբևէ տեսել է աշխարհը: Մենք մեր հաջողությունը կչափենք ոչ միայն այն մարտերով, որոնք մենք հաղթում ենք, այլ նաև պատերազմներով, որոնք մենք ավարտում ենք, և, թերևս, ամենակարևորը, պատերազմներով, որոնց մեջ երբեք չենք հայտնվի», – CNN-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը ամբոխի ծափահարությունների ներքո:
comment.count (0)