azatutyun.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Կոբախիձեն կարծիք է հայտնել, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ի նոր վարչակազմը կնպաստի համաշխարհային խաղաղությանը և կամրապնդի վրաց-ամերիկյան հարաբերությունները։
«Սրտանց շնորհավորում եմ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում նրա երկրորդ ժամկետի կապակցությամբ։ Նրա ղեկավարությունը պետք է նպաստի գլոբալ խաղաղությանը և ամրապնդի Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները։ Մաղթում եմ ձեզ հաջողություն այս վճռական ճանապարհին», - X-ի իր էջում գրել է Կոբախիձեն։
comment.count (0)