Սևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2800 կգ ձուկ է առգրավվել․ Տեսչական մարմին
17:43 - 21 հունվարի, 2025

Սևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2800 կգ ձուկ է առգրավվել․ Տեսչական մարմին

2024թ. նոյեմբերի 15-ից 2025թ. հունվարի 20-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ներքին գործերի նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրել են «Սիգ» ձկնատեսակի պահպանությանն ուղղված միջոցառումներ:

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ խստացված շուրջօրյա միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել և առգրավվել է՝

  •         2784.456 կգ սիգ,
  •         61 լողամիջոց,
  •         908 ձկնորսական ցանց,
  •         119 խեցգետնորսիչ
  •         3 լողամիջոցի շարժիչ։
  •         12․844․540դր՝ պատճառված վնասի չափ։
  •         Հարուցվել է 72 վարչական և 25 քրեական վարույթ։

Առգրավված ձկնաքանակը համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել է հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններին ու կենդանիների խնամքով զբաղվող կազմակերպությունների։ Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել