ԱՀԿ-ն մեկնաբանել է կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալը

 |factor.am|
17:52 - 21 հունվարի, 2025

ԱՀԿ-ն մեկնաբանել է կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալը |factor.am|

factor.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ափսոսում է կազմակերպությունից դուրս գալու ԱՄՆ որոշման համար, երեքշաբթի ասել է ԱՀԿ խոսնակ Տարիկ Ժազարևիչը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից երկրի դուրս գալու մասին։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ցավում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է դուրս գալ կազմակերպությունից»,- ճեպազրույցում ասել է Ժազարևիչը։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը վճռորոշ դերակատարություն ունի ողջ աշխարհում մարդկանց առողջության ու անվտնագության համար, այդ թվում նաև՝ ամերիկացիների։

«Մենք հուսով ենք, որ ԱՄՆ կվերանայի իր որոշումը և անհամբերությամբ սպասում ենք կառուցողական երկխոսության՝ ԱՄՆ ու ԱՀԿ-ի միջև գործընկերության պահպանման համար՝ ի շահ ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց առողջության ու բարեկեցության»,- հավելել է ԱՀԿ ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել