Սրբուհի Գալյանն ու Ղազախստանի դեսպանը պայմանավորվել են օրակարգային հարցերի շուրջ խորացնել համագործակցությունը
11:18 - 22 հունվարի, 2025

Սրբուհի Գալյանն ու Ղազախստանի դեսպանը պայմանավորվել են օրակարգային հարցերի շուրջ խորացնել համագործակցությունը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։  

Երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ի և ՂՀ-ի միջև փոխգործակցության մակարդակը, մասնավորապես՝ երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների համատեքստում: Կողմերը քննարկել են վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները, անդրադարձ է եղել արդարադատության ոլորտի թվայնացմանը՝ որպես ոլորտային բարեփոխումների առաջնահերթ ուղղություն:

Դեսպանը մատնանշել է Ղազախստանի համար Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու կարևորությունը՝ նախարարին փոխանցելով այս ուղղությամբ Ղազախստանի բարեփոխումների առաջնահերթությունների օրակարգը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են կոնկրետ օրակարգային հարցերի շուրջ խորացնել համագործակցությունն ու նախանշել առաջիկա անելիքները, ինչը նոր լիցք կհաղորդի արդարադատության ոլորտում համագործակցությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել