ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին
11:56 - 22 հունվարի, 2025

ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայքլ Ուոլցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ:

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղարը հաջողություններ է մաղթել Մ.Ուոլցին իր գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն ու Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում:

Ա.Գրիգորյանը որպես ձեռքբերում նշել է հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը և կարևորել երկկողմ փոխշահավետ օրակարգի առաջմղումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել