Ջեյհուն Բայրամովը կրկին ասել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ շարունակվող տարածքային պահանջները խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտն են |factor.am|
19:12 - 22 հունվարի, 2025

Ջեյհուն Բայրամովը կրկին ասել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ շարունակվող տարածքային պահանջները խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտն են |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակը, հարաբերությունների կարգավորման իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բրիտանացի նախարարը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ողբերգության պատճառների հետաքննության հարցում։

«Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հերթին տեղեկատվություն է տրամադրել տարածաշրջանում առկա իրավիճակի և խաղաղ գործընթացի մասին՝ նշելով, որ չնայած խաղաղության համաձայնագրի և սահմանազատման հարցում զգալի առաջընթացին, Հայաստանի Սահմանադրության մեջ շարունակվող տարածքային պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել