1lurer.am: Ընդհանրապես, մտահոգիչ են Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները: Բացի դրանից՝ մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, բացի դրանից՝ մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել ենք, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծենք տարածաշրջանում: ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, որը հուսով ենք, որ շուտով կերկարաձգվի, Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, որը կարծում ենք, որ կարևոր գործոն է կայունության տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցող ռազմակաան բարեփոխումները որոշակի կայունության գործոններ են, և մենք այս բոլորը համատեղ ենք հաշվի առնում»,- ասաց նա:
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը որևէ երկրի հետ մեր հարաբերությունները երրորդ երկրի հաշվին չենք իրականացնում: Հայաստանը համարում է, որ իր հարաբերությունները պետք է սերտացնի Բրյուսելի և ԵՄ անդամների հետ, նաև Միացյալ Նահանգների հետ, և սերտացնում է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հայաստանի այն բոլոր հարցերում, որտեղ ինքնիշխանության տեսանկյունից որևէ երկիր գործընկեր է, և [դրանք] համահունչ են այս մոտեցումներին, մենք շարունակելու ենք լավ հարաբերություններ ունենալ: Արձագանքները հրապարակային են եղել»,- ասաց նա:
comment.count (0)