news.am: Գնունու շուկայի մի խումբ առեւտրականներ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում են հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:
«Դա սնանկացնելու է բոլոր մեր բոլոր ԱՁ-ներին։ Դեռ նոր օրենքը ուժի մեջ է մտել, բայց արդեն բոլոր մարդկանց ուշքն ու միտքը փակել, փախնել է Հայաստանից։ Սա փոքր բիզնեսի վերջն է։ Չի կարելի այսպես վարվել սեփական ժողովրդի հետ։
Եթե ինքը մտածում է, որ ինքը միշտ այնտեղ նստելու է, չի լինելու այդպիսի բան։ Եթե սխալվել ենք, ընտրել ենք, մենք մեր սխալը կուղղենք։ Չի ընտրվելու ինքը երբեք, ոչ ինքը, ոչ էլ իր քաղաքապետը ու իր կամպանիան»,- ասաց առեւտրականներից մեկը։
Առևտրականի խոսքով՝ եթե ինքը մինչև այս օրենքը ընդունելը, նորմալ աշխատել է, ընտանիք է պահել, այս նոր օրենքներով էլ չի կարող պահել․ «Ես արդեն մտածում եմ փակեմ, արդեն զանգել եմ տարբեր տեղեր, որ տեղ ճարեն, գնամ։ Նիկոլ Փաշինյանին դա օգո՞ւտ է տալիս։ Սա կարելի է ասել հանցագործությունը, իր և հարկայինի կողմից ժողովրդի հանդեպ»,- ընդգծեց ակցիայի մասնակիցը:
Հիշեցնենք, որ տնտեսվարողները բողոքում են հունվարի 1-ից շրջանառության հարկը 5-ից մոտ 10 տոկոսի բարձրացնելու դեմ։ Ինչպես այս այնպես էլ նախկին կարգավորմամբ տնտեսվարողները կարող են կրճատել հարկը, եթե նրանց ողջ շրջանառությունը փաստաթղթավորված կլինի։
Տնտեսվարողները, սակայն, նշում են, որ կան գործառույթներ, որոնք իրենք չեն կարող փաստաթղթավորել:
comment.count (0)