Դավոսում, Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր Մարկ Ռյուտեի հետ։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
«Լավ քննարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դավոսում՝ ՆԱՏՕ-Հայաստան երկխոսությունը և համագործակցությունը շարունակելու մասին։ Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է մեր համաշխարհային անվտանգության համար։ Ես խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն խթանելու ջանքերը»,- նշել է Ռյուտեն։
comment.count (0)