Կառավարությունը հավանություն է տվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը վերաբերող երկու նախագծի |1lurer.am|

1lurer.am: Կառավարության որոշմամբ, թույլատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ձևով` հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված` ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս ընկերությունից։

Հաշվի առնելով ճարտարապետական նախագծման ոլորտում ՋիԷմՓի-ի փորձը, հեղինակությունը, ինչպես նաև այն փաստը, որ ՋիԷմՓի-ն մշակել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը՝ որոշվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար համալրված (սխեմատիկ) գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները պատվիրակել ՋիԷմՓի-ին, որը նաև իր ծառայությունների մատուցման շրջանակներում համակարգելու է քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման ծառայություններ մատուցող ընկերության, տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթը պատրաստող տեղական նախագծային կազմակերպության և «Ակադեմիական քաղաք» ծրագրի վրա աշխատող այլ խորհրդատուների աշխատանքը։ Որոշման ընդունման արդյունքում հնարավոր կդառնա ՋիԷմՓի-ից Ակադեմիական քաղաքի համալրված (սխեմատիկ) գլխավոր հատակագծի նախագծման ծառայությունների ձեռքբերումը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով