hetq.am: Իր նախագահության առաջին օրը Թրամփը հրամանագիր էր ստորագրել՝ դադարեցնելու ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը։
Սակայն Սիեթլ քաղաքի դաշնային դատավոր Ջոն Կուգենուրը հայտարարել է, որ այս հրամանագիրը «բացահայտ հակասահմանադրական է» և ժամանակավորապես կասեցրել է Թրամփի այս որոշումը:
Թրամփի հրամանագիրը կասեցնելու հայցով դատավորին դիմել էին Վաշինգթոն նահանգի գլխավոր դատախազ Նիք Բրաունի և երեք այլ դեմոկրատական կուսակցությունից ղեկավար ունեցող նահանգներ։ Դատավորը բավարարել է նրանց հայցը և կասեցրել է Թրամփի որոշումը առնվազն առաջիկա 14 օրվա ընթացքում:
«Ես դատավոր եմ աշխատում արդեն չորս տասնամյակից ավելի: Չեմ հիշում մի ուրիշ դեպք, երբ ներկայացված հայցն այդքան պարզ լիներ», - ասել է Կուգենուրը:
Դեմոկրատական կուսակցության կողմից ղեկավարվող նահանգները ժամանակավոր արգելք են պահանջում, քանի որ նրանք պնդում են, որ Թրամփի նախագահական հրամանագիրը Սահմանադրության 14-րդ փոփոխության բացահայտ խախտումն է:
Թրամփի վարչակազմից մեկնաբանել են դատավորի այս որոշումը և ասել, որ պայքարելու են որոշման դեմ:
comment.count (0)