ԱՄՆ-ն 90 օրով առկախում է արտաքին օգնությունը |civilnet.am|

civilnet.am: ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցրել է գրեթե ամբողջ արտաքին օգնությունը և սառեցրել նոր օգնության տրամադրումը։ Այս մասին հայտնի է դարձել պաշտոնյաներին և արտերկրում գտնվող ԱՄՆ դեսպանատներին ուղղված ներքին հուշագրից, հաղորդում է BBC-ն։

Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն՝ սառեցումը կտևի 90 օր՝ արդյունավետության և արտաքին քաղաքականության հետ համապատասխանության վերանայման նպատակով։

ԱՄՆ-ն՝ աշխարհի խոշորագույն դոնորը, 2023-ին տրամադրել է 68 մլրդ դոլարի օգնություն։ Սառեցումը վերաբերում է զարգացման և ռազմական օգնությանը՝ բացառությամբ արտակարգ պարենային օգնության և Իսրայելին ու Եգիպտոսին տրամադրվող ռազմական ֆինանսավորման։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ արտերկրում ԱՄՆ ծախսերը պետք է իրականացվեն միայն այն դեպքում, եթե դրանք Ամերիկային դարձնում են «ավելի ուժեղ», «ավելի ապահով» կամ «ավելի բարգավաճ»։

Սառեցումը կարող է ազդել նաև Ուկրաինայի վրա, որը Թրամփի նախորդ՝ Ջո Բայդենի օրոք ստացել է միլիարդավոր դոլարների զենք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով