1lurer.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը արտգործնախարարությունում ընդունել է Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևին:
«Ռուսական կողմն ընդգծել է 2022 թվականի փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի հիման վրա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը՝ ի շահ երկու պետությունների ազգային շահերի։ Այս կապակցությամբ տարակուսանք է հայտնվել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական ուղղվածության վերջին հրապարակումների շարքի, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի կապակցությամբ: Նշվել է հնչած մեղադրանքների բացարձակ անհիմն լինելը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Քննարկվել է նաև 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի վթարի թեման: Ընդգծվել է պաշտոնական հետաքննությունն ավարտելու և դրա արդյունքների հրապարակման անհրաժեշտությունը:
comment.count (0)