factor.am: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել սիրիական աղբյուրների հրապարակումներն այն մասին որ Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանին երկրի նախկին նախագահ Բաշար Ասադին արտահանձնելու պահանջ են ներկայացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես սա կթողնեմ առանց մեկնաբանությունների»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։
Հավելենք, որ հունվարի 28-ին ռուսական պատվիրակությունը, Ասադի տապալումից հետո առաջին անգամ, այցով Դամասկոսում էր։ Բանակցությունների արդյունքներով փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել էր, Սիրիայում ռուսական ռազմաբազաների ճակատագիրը դեռ որոշված չէ, քննարկումները շարունակվելու են։
Հիշեցնենք, որ Մոսկվան ապաստան է տրամադրել Բաշար Ասադին և նրա ընտանիքի անդամներին։
comment.count (0)