panorama.am: «Նախագծով նախատեսվում է 52 պետական մարմնից հետ վերցնել 423 միավոր տրանսպորտային միջոց և ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին»,-կառավարության նիստում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ զեկուցելով կառավարման որոշման նախագիծը։
Նրա խոսքով՝ որոշումն ընդունվելուց հետո նախատեսվում է 4 ամսյա ժամկետում ահնձնում-ընդունումն ավարտել։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը հայտնեց, որ այդ մեքենաների մեծ մասն աճուրդով կվաճառվի, իսկ թարմերը կվերանորոգվեն ու կօգտագործվեն։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս որոշումից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում է արձանագրվելու։
«Ենթադրում եմ, որ մեր երկրի պատմության մեջ ավելի քիչ ծառայողական ավտոմեքենաներ չեն արձանագրվել, ինչը կարևոր է երկու ուղղությամբ, որ մենք կառավարման մարմինների ներկայացուցիչներին մղում ենք ավելի շատ շփվել մարդկանց հետ, նաև բյուջետային ծախսերի ուղղությունները փորձում ենք ավելի արդյունավետ դարձնել»,-ասաց Փաշինյանը և ընդունեց, որ որոշումը մոնիթորինգի պետք է ենթարկեն, տեսնելու թե դրանից պետական ծառայողների աշխատանքի որակը հո չի տուժում։
comment.count (0)