Գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ․ Փաշինյանը՝ ԱՆԻՖ-ի մասին
15:46 - 31 հունվարի, 2025

Գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ․ Փաշինյանը՝ ԱՆԻՖ-ի մասին

Ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին՝ ԱՆԻՖ-ում («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ») միլիարդավոր դրամների հասնող չարաշահումների եւ փոշիացումների մասին, մասնավորապես, թե ինչու ՊՎԾ ուսումնասիրության արդյունքների հրապարակումը տեղի ունեցավ միայն 2023 թվականի վերջին, թե ինչու՞ մինչեւ այժմ չկա որեւէէ մեղադրյալ, ինչու՞ է քննությունը շարունակում ընդամենը մեկ քննիչի ներգրավվածությամբ, և ինչպիսի՞ն է Փաշինյանի գնահատականը  ԱՆԻՖ-ում հնարավոր չարաշահումների բացահայտման ընթացքին։ 

«Պիտի անկեղծ ասեմ, դուք ավելի եք տեղեկացված, թե քանի քննիչ կա, որովհետեւ ես քրեական գործերի մեջ, պարզ է, որ չեմ կարող խորանալ։ Ո՞նց եմ գնահատում, գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ։ Ու՞մ է պետք դատել, պետք է դատել, թե պետք չի դատել, ես կարող եմ կարծիք ունենալ, բայց իմ կարծիքը դե յուրե այս դեպքում իրավական ուժ չի կարող ունենալ եւ պետք է ձեր ասած ընթացակարգերով գնա։ Ես դա համարում եմ նաեւ վստահության անթույլատրելի չարաշահում, անթույլատրելի, խայտառակություն, ինչ բառ ուզում եք ասեք։ Ես համաձայն կլինեմ այդ բառերի հետ»։ 

Լրագրողի դիտարկմանը, որ դեպքը քաղաքական հետեւանքներ պետք է ունենա, քանի որ խոսքը միլիարդավոր դրամների մասին է, Փաշինյանը պատասխանեց․

«Դե գիտեք, քաղաքական, նախ պիտի պարզենք, թե ինչ է, պիտի պարզենք դրա հաշվապահությունն էլ պիտի պարզվի։ Այս դեպքի համար չեմ ասում, այլ ընդհանրապես բոլոր դեպքերի համար, ցանկացած բիզնես գործունեություն ինքը ռիսկի էլեմենտ ունի։ Ցանկացած բիզնես գործունեություն։ Հիմա կան բաժնեմասեր, որոնք պետական սեփականությունն են հանդիսանում։ Այսինքն հիմա այդ պետական ուրիշ խնդիր է, թե այդ ընկերությունների վիճակը ո՞նց է։ Այդ ընկերությունները ինչքանով են ճիշտ կառավարվել, ինչքանով են արդյունավետ կառավարվել։ Սա շատ ավելի խոր վերլուծության անհրաժեշտություն ունի եւ ուսումնասիրության, եւ իրավապահները պետք է դրանով զբաղվեն։ Բայց եթե քաղաքական գնահատականի մասին է, եսասում եմ այդ գնահատականը։ Դա ձախողում է եւ խայտառակություն է։ Բայց, այստեղ մի նյուանս էլ կա, որովհետեւ այս թեմայով պարզ է, որ քննարկումներ լինում են եւ այլն, եւ այլն, եւ այնպես չի, որ կոնսենսուս կա, որորովհետեւ կան ձայներ, որոնք ասում են, որ իրադրության գնահատականը ճիշտ չի։ Չէ, չեմ ուզում մեղք անել եւ որ այդտեղ այդ նույն կան բաժնեմասեր եւ այլն, եւ այլն, դրանց գնահատականը պետք է տալ, կան հաջողված բիզնես օրինակներ, որոնք այսօր էլ գործում են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել