tert.am: Հունվարի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի միջև։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Սիրիայի և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ընդգծել միջազգային ջանքերի համախմբման կարևորությունը Սիրիայում իրավիճակի կարգավորման համար՝ հիմնված երկրի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի սկզբունքների վրա։
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ օրակարգային մի շարք հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ կապի մեջ մնալ սիրիական խնդիրների և տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ։
comment.count (0)