ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել Գերմանիային էականորեն մեծացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը և ընդլայնել զինամթերքի արտադրությունը՝ հաշվի առնելով երկրի տնտեսական ներուժը։ Այս մասին նա հայտարարել է Bild պարբերականին տված հարցազրույցում․ փոխանցում է DW-ն։
«Ակնհայտ է, որ առաջիկա ամիսներին այս հարցը քննարկման առարկա կդառնա բազմաթիվ եվրոպական երկրներում»,- նշել է Ռյուտեն՝ շեշտելով, որ նման քայլն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով Ռուսաստանի սպառնալիքը։ «Ես ձեզ հստակ ասում եմ՝ մենք պետք է պատրաստվենք պատերազմին։ Սա (պաշտպանական ծախսերի ավելացումը) լավագույն միջոցն է՝ պատերազմից խուսափելու համար»,- հավելել է նա։ Ռյուտեն նաև նշել է, որ ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի ռազմական հնարավորությունները մեծանում են։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հատկապես ընդգծել է Գերմանիայի ներդրումը Ուկրաինային ռազմական աջակցության հարցում՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի ոչ մի եվրոպական երկիր այնքան չի աջակցում Կիևին, որքան Գերմանիան։ «Հաշվի առնելով Գերմանիայի տնտեսական հնարավորությունները, մենք, իհարկե, ցանկանում ենք, որ նա անի ավելի շատ»,- հավելել է նա՝ ընդգծելով Գերմանիայի «ֆանտաստիկ պաշտպանական արդյունաբերությունն» ու նորարարական ներուժը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)