«Քաղաքական շոուները պետք է ունենան իրենց վերջնակետը». Ավինյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին իրենց վարած քաղաքականությանն աջակցելու համար
10:04 - 03 փետրվարի, 2025

«Քաղաքական շոուները պետք է ունենան իրենց վերջնակետը». Ավինյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին իրենց վարած քաղաքականությանն աջակցելու համար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին Երևանի քաղաքապետարանի վարած քաղաքականությանը աջակցելու համար: Այս մասին նա ասաց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքով միասնական տոմսային համակարգին անցումը բարդ ճանապարհ էր. «Ես իրապես ուրախ եմ, որ մենք ընդհանուր մեկ էջի վրա ենք և հասկանում ենք՝ ինչ թէ տեղի ունենում և ինչի համար: Միասնական տոմսային համակարգի ներդրումը առաջին հերթին որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում, որ մենք շարունակաբար կարողանանք ձեզ տեղափոխել որակյալ տրանսպորտով»:

Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց նաև վարորդներին. «Ես գիտեմ՝ այս մեկ երկու օրերին որոշ դեպքերում իրենց նյարդելը լարվել են, բայց շնորհակալություն եմ հայտնում իրենց համբերատարության համար»:

«Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն, և իմ գնահատմամբ հիմնական նպատակը ոչ թե արդեն գնի խնդիրն է, այլ ընդհանուր փորձ էր կատարվում համակարգը տանել կոլապսի, որը բացարձակապես ձախողվեց, որովհետև վերադարձ միասնական տոմսային համակարգից 100 դրամների ուղղակի անհնար էր»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ տեսել են 100 դրամներով տրանսպորտի որակը:

Նա նշեց, որ երևանցիները, ընդհանուր առմամբ, հասկացել են այս տրամաբանությունը և աջակցում են դրան:

«Քաղաքական շոուները պետք է ունենան իրենց վերջնակետը հասարակական տրանսպորտում: Էդտեղ էլ մենք գործուն ջանքեր պետք է գործադրենք... Դրա վերջն էլ պետք է տանք: Իհարկե շատ ավելի հանգիստ, զսպված, մեր քաղաքական ընդդիմախոսների հետ հարգանքով»,- եզրափակեց նա՝ նշելով, որ ակնկալում է, որ հաջորդ շաբաթներին ակնկալում է ուղևորափոխադրումներ թվեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել