Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կեսից ավելին «այո» է ասել աշխատանքային պայմանների բարելավմանը
 |azatutyun.am|
20:04 - 03 փետրվարի, 2025

Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կեսից ավելին «այո» է ասել աշխատանքային պայմանների բարելավմանը |azatutyun.am|

azatutyun.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 2 հազար 448 աշխատակից «այո» է ասել աշխատավարձերի բարձրացման և աշխատանքային պայմանները բարելավելու պահանջին:

Կոմբինատում, ըստ ընկերության պաշտոնական տվյալների, աշխատում է ավելի քան 4 հազար 600 մարդ։

Ընկերության պատմության մեջ առաջին անգամ քվեարկություն կազմակերպած և արդեն չորս օր գործադուլ անող աշխատակիցները այս կերպ փորձում էին ապացուցել, որ տնօրինությունը «ստում է», երբ պնդում է, թե աշխատողների ընդամենը 7-8 տոկոսն է պահանջում աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։

Հայաստանի լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանն «Ազատությանն» ավելի վաղ փոխանցել էր, որ իրավիճակը հանգուցալուծելու համար աշխատավարձի բարացրացման և պայմանների բարելավման հարցի շուրջ քվեարկության ավարտից հետո կհանդիպեն կոմբինատի ղեկավարությանը։

Հաշվարկից հետո նախատեսվում է հանձնաժողովի ստեղծում, որն էլ աշխատակիցների պահանջներով վաղը առավտյան ներկայանալու է բանակցությունների, հավելել է Էդուարդ Փահլևանյանը:

Պղնձամոլիբդենային կոմբինատից էլ ասել էին, որ իրենց դիրքորոշումը կհայտնեն իրավական գործընթացի ավարտից հետո:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել