Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպան
17:00 - 04 փետրվարի, 2025

Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Իննա Թորգոմյանին նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նիկոսիա)»,- ասված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել