Երևանի քաղաքապետարանում քննչական գործողությունները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում: Ձերբակալված անձանց թվում կան նաև քաղաքապետարանի պաշտոնատար անձինք:
Այս մասին «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հայտնել է Հակակոռուպցոին կոմիտե մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տվյալներ չենք կարող հիմա ասել»,- նշել է Օհանջանյանը:
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ՝ առանց հավելյալ մանրամասների։
comment.count (0)