Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները
 |azatutyun.am|
15:03 - 05 փետրվարի, 2025

Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները։

«Միացյալ Ազգային շարժման», «Կոալիցիա հանուն փոփոխությունների» ու «Հզոր Վրաստանի» ընդդիմադիր պատգամավորները հոկտեմբերի 26 -ի խորհրդարանական ընտրություններից հետո իրենք էին հանդես եկել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարությամբ՝ այն հիմնավորմամբ, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները։

Ըստ «Ազատության» վրացական ծառայության «Էխո Կավկազա» նախագծի՝ նախկին վարչապետի գլխավորած «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունը, որ խորհրդարանում 12 մանդատ ունի, դրանք վայր դնելու մտադրություն չի հայտնել, բայց խորհրդարանական աշխատանքներին չի մասնակցում նույն՝ օրենսդիր մարմնի ոչ լեգիտիմ լինելու հիմնավորմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել