Թրամփը ցանկանում է Թեհրանի հետ միջուկային խաղաղության համաձայնություն կնքել
 |azatutyun.am|
18:29 - 05 փետրվարի, 2025

Թրամփը ցանկանում է Թեհրանի հետ միջուկային խաղաղության համաձայնություն կնքել |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Թեհրանի հետ միջուկային խաղաղության համաձայնություն կնքել:

«Ես ցանկանում եմ, որ Իրանը հզոր ու հաջողակ երկիր լինի, բայց առանց միջուկային զենքի»,- գրել է Թրամփը սոցցանցի Truth Social հարթակում։

Նա խիստ չափազանցված է համարում տեղեկությունները, թե Նահանգներն ու Իսրայելը ցանկանում են Իրանը մոխիրների վերածել։ Նահանգների նախագահը շեշտել է՝ «պետք է անհապաղ սկսենք աշխատել համաձայնագրի ուղղությամբ և կազմակերպենք մերձավորարևելյան մեծ տոնախմբություն», երբ այն ստորագրվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել