Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գյուղատնտեսության (Ջիհադ) նախարար Ղոլամռեզա Նուրիին: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ և ԻԻՀ միջև գործող գյուղատնտեսության հարցերով համատեղ կոմիտեի շրջանակում այգեգործության, մշակաբույսերի, անասնաբուծության, անասնաբուժության ոլորտներում երկկողմ համագործակցային ծրագրերին և հնարավոր նոր ձևաչափերին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Թեհրանում անցկացնել գյուղատնտեսության հարցերով կոմիտեի երրորդ նիստը:
comment.count (0)