Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում․ ՀՀ-ում Իրանի դեսպան
16:56 - 06 փետրվարի, 2025

Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում։ Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Միայն Իրանն է աջակցում ՀՀ-ին՝ դեմ հանդես գալու «Զանգեզուրի միջանցքին», տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է այս հարցում կանգնած Հայաստանի կողքին։

Մենք այս հարցում Հայաստանի հետ տարաձայնություն չունենք․ մենք միատեսակ ենք մտածում։ «Զանգեզուրի միջանցքը» ի վնաս է և Հայաստանին, և Իրանին», - ասել է Մեհդի Սոբհանին լրագրողների հետ ասուլիսում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել