Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 ու կես տարվա ազատազրկման |1lurer.am|
17:24 - 07 փետրվարի, 2025

Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 ու կես տարվա ազատազրկման |1lurer.am|

1lurer.am: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատական ակտը քիչ առաջ հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են դատախազությունից:

Հանրային մեղադրողը միջնորդել էր Հարությունյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման: Դատախազությունից տեղեկացրել են, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:

ՊԲ նախկին հրամանատարը մեղավոր է ճանաչվել 44 օրյա պատերազմի՝ ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ` Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել, իսկ մեկ զինծառայողի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել