Փրկարարները Ստեփանավան քաղաքի հրդեհ բռնկված շենքում հայտնաբերել են 1 քաղաքացու դի։ 6 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 8 մարտական հաշվարկ, 40 հրշեջ-փրկարար, ինչպես նաև Ստեփանավանի համայնքապետարանից հատուկ տեխնիկա։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժօգնության դիմած 6 քաղաքացիներից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն:
Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև:
comment.count (0)