Թրամփը ծրագրում է եկող շաբաթ հանդիպել Զելենսկու հետ և խոսել Պուտինի հետ
 |azatutyun.am|
14:44 - 08 փետրվարի, 2025

Թրամփը ծրագրում է եկող շաբաթ հանդիպել Զելենսկու հետ և խոսել Պուտինի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահը ծրագրում է հաջորդ շաբաթ հանդիպել Ուկրաինայի ղեկավարի հետ և խոսել Ռուսաստանի նախագահի հետ։ Այս մասին նա հայտնել է ուրբաթօրյա ասուլիսի ժամանակ:

Դոնալդ Թրամփը ճշգրտել է, որ ինքը չի գնալու Ուկրաինա, իսկ Վլադիմիր Զելենսկու վաշինգտոնյան հնարավոր այցի մասին առայժմ չի հաղորդվել։

Միացյալ Նահանգների նախագահն այս անգամ էլ է խոսել ռուս - ուկրաինական ճակատում կորուստների մասին․ նրա ներկայացրած թվերով՝ ռուսական կողմն ունի մինչև 900 հազար զոհված ու ծանր վիրավոր զինվորներ, իսկ Ուկրաինան՝ 700 հազար:

Երկու ամիս առաջ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմում շուրջ 600 հազար ռուսաստանցի զինվոր է վիրավորվել կամ զոհվել, ուկրաինական կողմի կորուստներն էլ գնահատել էր 400 հազար զինվոր:

Երեք օր առաջ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե Ռուսաստանի հետ պատերազմում զոհվել է մոտ 45 հազար 100 ուկրաինացի զինվոր, վիրավորվել՝ 390 հազարը, հակառակորդը կորցրել է 300-350 հազար զինվոր, իսկ վիրավորների առավելագույն թիվը՝ 700 հազար։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել