ԶՊՄԿ-ի գործադուլավորները պնդում են, որ քաղաքական ուժերի հետ կապ չունեն, եւ սպառնալիքների լեզվով հարցը չի լուծվելու
 |hetq.am|
20:18 - 08 փետրվարի, 2025

ԶՊՄԿ-ի գործադուլավորները պնդում են, որ քաղաքական ուժերի հետ կապ չունեն, եւ սպառնալիքների լեզվով հարցը չի լուծվելու |hetq.am|

hetq.am: Երեկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ընկերությունն սկսել է անօրինական գործողությունների եւ արտադրության սաբոտաժը հրահրող եւ կազմակերպով մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները:

Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել 8 աշխատակցի: Համաձայն ընկերության հաղորդագրության՝ նշված անձինք այլեւս ԶՊՄԿ-ի աշխատակից չեն, եւ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ:

«Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր եւ կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների եւ ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ եւ նպաստներ վճարելու հնարավորությունը»,- ասվում է ԶՊՄԿ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ԶՊՄԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են սկսել աշխատավարձերի բարձրացման եւ սոցիալական արդարության վերականգնման համար:

Ազատված 8 աշխատակիցների թվում են Վահե Մխիթարյանն ու Շավարշ Մարգարյանը, որոնք գործադուլի համակարգող խորհրդի անդամներ են:

Երկուսն էլ աշխատանքից ազատման մասին տեղեկացել են ԶՊՄԿ-ի պաշտոնական կայքից: Շավարշ Մարգարյանը նշում է, որ իրեն նաեւ ծանուցում է եկել, որին դեռ չի ծանոթացել:

Թե ինչու հարյուրավոր գործադուլավորներից հենց իրենց են ազատել աշխատանքից, Վահե Մխիթարյանը պատասխանում է, որ հարցի հասցեատերն ինքը չէ, այլ ԶՊՄԿ-ն, բայց նկատում է, որ նշված 8 հոգուց 4-ը գործադուլը համակարգող խորհրդի անդամներ են:

Շավարշ Մարգարյանի դիտարկմամբ՝ այդ 8 հոգուց 4-ին մեդիադաշտում փորձել են քաղաքականապես պիտակավորել, ինչն էլ, հնարավոր է, դարձել է ազատման պատճառ: «Հետքի» զրուցակիցն ասում է, որ ԶՊՄԿ-ն մեդիատիրույթում ձեւավորում է դիրքորոշում, թե բողոքի ակցիայի կազմակերպիչները քաղաքական նպատակներ են հետապնդում, ինչն իրականությանը չի համապատասխանում: Գործադուլի մասնակցի փոխանցմամբ՝ իրենց քայլն ի սկզբանե կապ չի ունեցել եւ հիմա էլ չունի քաղաքական ուժերի հետ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել