Հանրապետության տարածքում փետրվարի 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին` հարավ-արևելյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին սպասվում են տեղումներ։
Լուսանկարը՝ Սէրուժ Ուրիշեանի։
comment.count (0)