Հաղթանակ թաղամասի բնակիչների՝ գերեզմանատան մոտի հողերը սանիտարական գոտի են հայտարարել, մարդիկ չեն կարողանում շահագործել
 |news.am|
15:46 - 10 փետրվարի, 2025

Հաղթանակ թաղամասի բնակիչների՝ գերեզմանատան մոտի հողերը սանիտարական գոտի են հայտարարել, մարդիկ չեն կարողանում շահագործել |news.am|

news.am: Հաղթանակ թաղամասում հողաբաժանման արդյունքում մարդկանց սեփականության իրավունքը ոտնահարվել է, մարդիկ չեն կարողանում իրենց սեփականաշնորհման վկայականները փոխարինել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թաղամասի բնակիչներից Գեղամ Վլասյանը:

«Այս խնդիրները դեռ նախորդ իշխանության օրոք են գեներացվել, իսկ այս իշխանությունների օրոք փոխանակ լուծում տրվեր, ավելի են բարդացվել խնդիրները, մի քանի կետով ավելացել են, որոնք դարձել են արդեն անլուծելի:

Դիցուք, գերեզմանատան հետ կապված խնդիր ունենք. կառավարությունը ինչ-որ միջազգային նորմով հաստատել է, որ յուրաքանչյուր գերեզմանատուն, որը չունի պարսպապատ հատված, 300 մետր շառավղով արդեն սանիտարական գոտի է, իսկ դրան հարակից հատվածները բնակիչների հողատարածքներ են, որոնք  չեն կարող շահագործել, հողի նշանակությունը փոխել, վաճառել կամ մեկ այլ գործարք իրականացնել, չեն կարող, քանի որ այդ հողը արդեն գտնվում է սանիտարական գոտու գոտու մեջ»,-ասաց նա:

Հաղթանակ թաղամասի բնակիչը պատմեց, որ իրենց պահանջները 10 կետից են բաղկացած եւ քաղաքապետարանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն երեք-չորս կետի հետ կապված, որ դրանք պետք է լուծում ստանան. «Նույնիսկ զարմանալի էր, որ Երևանի քաղաքապետի մակարդակով քայլ էր արվել այդպիսի: Հունվարի 9-ի մեր հետ հանդիպում տեղի ունեցավ, որի արդյունքում որոշել էին, որ խնդրին լուծում կտան, բայց հունվարի վերջին, վերջին հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ ոչ միայն չի լուծվում խնդիրը, այլ այս մարդիկ ցանկություն էլ չունեն այս խնդիրը լուծել:

Պահանջը հետևյալն է. մեզ պահանջում ենք, որ կառավարությունից, ազգային ժողովից, քաղաքապետարանից, կադաստրից, մեկական ներկայացուցիչ, ովքեր որ գործից տեղյակ են, հանդիպեն մեզ հետ և խնդրին տանք ընդհանուր լուծում։ Որ իրենց կողմից ունենան այդ պատրաստակամությունը:

Մենք հասկանում ենք խնդիրը դժվար է, խնդիրը բարդ է, բայց մենք լուծման մեր առաջարկներ ունենք, լուծման փաթեթը մեր ձեռքում է, մենք ունենք։ Մենք առաջարկում ենք, որ մեր կողմից ունենանք մի լիազոր ներկայացուցիչ, որը խնդրի լուծումները ներկայացնի իրենց»,-ասաց բնակիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել