Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ դատավարությունը |azatutyun.am|
09:57 - 11 փետրվարի, 2025

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ դատավարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանում փետրվարի 10-ին շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ դատավարությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ նիստը մի քանի անգամ ընդմիջվել է: Ըստ նույն աղբյուրների՝ Ռուբեն Վարդանյանը, վկայակոչելով իր ներկայացրած միջնորդությունների մերժումը, հայտարարել է քրեական հետապնդման մեջ դատավորների կոլեգիայի շահագրգռվածության մասին և բողոք հայտնել դատարանի կազմի դեմ: Նրա այս բողոքը թողնվել է առանց քննարկման:

Դատական հերթական նիստը նշանակվել է փետրվարի 13-ին:

Արցախի նախկին պետնախարարն ավելի վաղ ընտանիքի միջոցով ահազանգել էր իր նկատմամբ ճնշումների մասին, որ չի մասնակցել հարցաքննություններին, սակայն իրեն և իր փաստաբանին ստիպել են, որպեսզի ստորագրեն չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել