Երևանի ավագանին 33 կողմ, 0 դեմ, 17 ձեռնպահ ձայներով ընդունեց տրանսպորտի տոմսային փաթեթներում փոփոխություններին վերաբերող նախագիծը:
Փոփոխվեղ կետերը ներկայացնում ենք ստորև:
Թոշակառուներին և անապահովության նպաստ ստացողներին արտոնյալ տոմսեր տրամադրելու համար Երևան քաղաքի հաշվառում ունենալու պահնաջը կհանվի:
Անվճար երթևեկելու իրավունք են ստանում նաև հաշմանդամություն ունեցող երեխաները: Մինչ այս միայն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կարող էին ստանալ, իսկ երեխաները այլ կատեգորիայում են ներառվում:
Անվճար երթևեկելու հնարավորություն կունենան Երևանի հաշվառում ունեցող, 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից: Մինչ այս որոշման մեջ պարտադիր պայման էր երեխաների անչափահաս լինելը:
Անսահմանափակ են դառնալու 1 օր և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները: 90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե: 1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր: Վերջին կետը նախագծում նշված չէ, բայց քանի որ քաղաքացիներին առաջարկություններ են արել, որոշել են ներառել:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ավելի վաղ հայտնել էր, որ որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի մարտի 1-ից, քանի որ տեխնիկական և այլ փոփոխություններ պետք է կատարվեն համակարգում:
comment.count (0)