«ՉԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ» նախաձեռնությունը առաջարկում է փոփոխել տոմսային փաթեթների սակագները
13:27 - 11 փետրվարի, 2025

«ՉԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ» նախաձեռնությունը առաջարկում է փոփոխել տոմսային փաթեթների սակագները

«ՉԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ» նախաձեռնությունը առաջարկ է հրապարակել տոմսային փաթեթների սակագների վերաբերյալ: 

«Հանրային տրանսպորտը հանրային բարիք է։ Այն պետք է լինի մատչելի, հասանելի և սոցիալապես արդար։

Համայնքը պետք է հոգ տանի և սուբսիդավորի հանրային տրանսպորտի ոլորտը այնքան, որ տվյալ համայնքի բնակիչները նախընտրեն օգտվել հանրային տրանսպորտից։

«Չենք վճարելու» նախաձեռնությունը, կարծում է, որ Երևան քաղաքում միասնական տոմսային համակարգ ունենալը այլընտրանք չունի։ Այդ կապակցությամբ ցանկանում ենք նշել, որ նախորդ օրերին իրականացված իրազեկման աշխատանքների ընթացքում նկատել ենք, որ մարդկանց մեծ մասը չի գնում տոմսային փաթեթներ։

Մենք առաջարկում ենք ավելի խելամիտ գներ տոմսային փաթեթների համար։ Այս սակագները մատչելի կլինեն գրեթե բոլորի համար, իսկ թիրախային զեղչային արտոնությունները կմեղմեն նաև խոցելի խմբերի միանգամյա վճարելու բեռը»,- նշված է հայտարարության մեջ։ 

Նախաձեռնության կողմից տոմսային փաթեթների առաջարկվող սակագները՝ ստորև․ 

Նշենք, որ այսօր Երևանի ավագանին 33 կողմ, 0 դեմ, 17 ձեռնպահ ձայներով ընդունել է տոմսային փաթեթներին վերաբերող որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որը ներկայացրել էր փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Միաժամանակ «Ազգային առաջընթաց» խմբակցությունն առաջարկում է մեկ ուղևորատոմսի համար սահմանել 100 դրամ արժեք՝ 10 օր տևողությամբ, իսկ մնացած փաթեթները շարունակեն գործել նույն արժեքներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել