civilnet.am: Հայաստանում աշխարհազորի համակարգը փոխարինվելու է տեղական պաշտպանության ուժերով: Այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
Խորհրդարանի երկրորդ ընթերցմանը ներկայացված «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ փոխնախարարի, առաջարկում է դեռ 2020-ին հիմնադրված աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: «Օրինագծով սահմանվում են դրանց խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքնրեը և կառուցվածքը»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ նոր համակարգի ղեկավարը կլինի բանակային կորպուսի հրամանատարը։
Ըստ օրինագծի հեղինակների՝ տեղական պաշտպանության ուժերը կդառնան զորամասերի կազմում գործող աջակցող ստորաբաժանումներ։
Տեղական պաշտպանության ուժերը, Արմեն Սարգսյանի խոսքով, կհամալրվեն կամավորության սկզբունքով՝ տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված, պահեստազորի երկրորդ խմբում ներառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով։ Նրանց հետ կկնքվեն պայմանագրեր, որոնք, սակայն, չեն համարվի զինվորական ծառայության պայմանագրեր։
Ընդդիմությունը դեմ է
Խորհրդարանական ընդդիմությունը կասկածում է, որ նոր համակարգը գործունակ կարող է լինել: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ 2020-ի հոկտեմբերին ընդունված օրենքով սահմանված աշխարհազորը չի կայացել: «Թեպետ առանձին բնակավայրերում աշխարհազորային միավորներ կան, դրանք գործի չեն դրվել: Բա որտեղի՞ց այդ վստահությունը, որը տարածքային պաշտպանության համակարգը կգործի», – կասկած հայտնեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ասաց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու օրինագծին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)