Արման Եղոյանը ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցությունը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|
16:05 - 11 փետրվարի, 2025

Արման Եղոյանը ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցությունը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ զգալիորեն առաջ է անցել տնտեսական հարաբերություններից, բացն անհրաժեշտ է լրացնել։

Ազգային ժողովում Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ 

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ գնացել է շատ ավելի առաջ, քան մեր տնտեսական հարաբերություններն են։ Ահռելի մեծ տարածություն է առաջացել մեր քաղաքական սերտության և տնտեսական համագործակցության միջև։  Եվ, կարծում եմ, որ այս բացը պետք է լրացնել։ Բնականաբար, ոչ թե քաղաքական երկխոսությունը նվազեցնելու հաշվին, այլ տնտեսական համագործակցությունը մեծացնելու հաշվին»,- ընդգծեց Եղոյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել