Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը
09:09 - 12 փետրվարի, 2025

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը

Փետրվարի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջեֆ Հըրդի հետ (Հանրապետական, Կոլորադո): Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը դեսպանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցին։ Ամփոփ ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը և ընդգծել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման կարևորությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Կոլորադոյի հայ համայնքին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել