«Արմավիր» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են կանեփի սերմնահատիկներ
10:59 - 12 փետրվարի, 2025

«Արմավիր» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են կանեփի սերմնահատիկներ

Փետրվարի 11-ին՝ ժամը 16։05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Հ․Մ․-ին։ Ծառայողները վերջինիս վերնահագուստի գրպանից հայտնաբերել են փաթեթ, որի մեջ առկա է եղել կանեփի 15 սերմնահատիկ։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։ 

Հ․Մ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի տարածքային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել