factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱԱՍ-ը։
«Կարծիքների մանրակրկիտ փոխանակում է տեղի ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ռուսական կողմն ընդգծել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն սիրիական պետության միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության»,- ասվում է հաղորդագրությունում։
Պուտինը հաստատել է Ռուսաստանի անփոփոխ պատրաստակամությունը՝ նպաստելու Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ նրա բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելը։
Նշվում է, որ երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են առևտրատնտեսական, կրթական և այլ ոլորտներում գործնական համագործակցության մի շարք ակտուալ հարցերի, մասնավորապես, հաշվի առնելով Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության վերջին բանակցությունները Դամասկոսում։
comment.count (0)