civilnet.am: Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը վերադարձվել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։
«Դոպինգ Սփեյս» ընկերությունից հայտնել են, որ համերգի չեղարկումից առաջ կատարվել էին որոշ չվերականգնվող ծախսեր, ներառյալ՝ արտիստին վճարված հոնորարը։
Մրցակցության հանձնաժողովից հայտնում են․ «Վաճառված տոմսերի գումարների մեծ մասը վերադարձվել է գնորդներին նրանց ցանկությամբ, ներկայում մի շարք տոմսերի գումարներ գտնվում են վերադարձման փուլում։ Բացի այդ, նաև հաջողվել է վերադարձնել արտիստին տրված հոնորարն ամբողջությամբ»։
Կառավարությունը 2,318 մլրդ դրամ էր հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար: Համերգը պետք է տեղի ունենար 2023-ի սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում:
comment.count (0)