Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է 74 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր՝ մետրոյի նոր վագոնների ձեռքբերման համար, ինչը հնարավորություն կտա մարդկանց օգտվել նորարարական, հարմարավետ և որակյալ ծառայություններից։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում։
Նրա տեղեկացմամբ՝ վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների հարմարավետության բարձրացման համար։
«Տեղադրվել են ժամանակակից շարժասանդուխքներ, վերանորոգել և երթուղի ենք դուրս բերել նախկինում չշահագործվող վագոնները՝ մեծացնելով մետրոպոլիտենի թողունակությունը, նորացվել է օդափոխման համակարգը, կատարվել են մի շարք այլ բարելավումներ, որոնք ապահովում են մետրոյի ավելի անվտանգ և հարմարավետ գործարկումը»,- գրել է Ավինյանը։
comment.count (0)