Կառավարությունն ընդլայնում է համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման ծրագրերը |armenpress.am|
11:44 - 13 փետրվարի, 2025

Կառավարությունն ընդլայնում է համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման ծրագրերը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունն ընդլայնում է համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի հնարավորությունները։

Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ ծրագրով նախատեսվում է ավելացնել փոխհատուցման ենթակա սոցիալական ծախսերի ուղղությունները։

«Խոսքը երեք ուղղությունների մասին է։ Առաջինը երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարներն են։ Հաջորդը միջնակարգ, ընդհանուր մասնագիտացված, հատուկ կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության ծախսերն են՝ յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3 հազար դրամի չափով։ Երրորդը՝ 2024-25 թվականների ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով  ծախսերն են։ Նախատեսվում է սահմանել նաև, որ նոր ուղղություններով սոցիալական ծախսերի մասով հայտարարատուները եկամտային հարկից փոխհատուցում ստանալու են նաև 2024 թվականի համար, այսինքն՝ հետադարձ ուժով»,- ընդգծեց Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով՝ սոցիալական ծախսերը պետք է կատարված լինեն անկանխիկ ձևով, բացառությամբ դասագրքերի վարձակալության ծախսերը, որոնց մասով վճարման եղանակը նշանակություն չունի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել