Բեյրութում ցուցարարները փակել են միջազգային օդանավակայան տանող ճանապարհը
 |azatutyun.am|
14:54 - 14 փետրվարի, 2025

Բեյրութում ցուցարարները փակել են միջազգային օդանավակայան տանող ճանապարհը |azatutyun.am|

azatutyun.am: Հինգշաբթի օրը Բեյրութում «Հեզբոլա»-ի աջակիցները փակել են միջազգային օդանավակայան տանող ճանապարհը՝ ի նշան բողոքի օդանավակայանի իշխանությունների որոշման դեմ, որով արգելվել է Թեհրանից ուղևորներ տեղափոխող Mahan Air իրանական ինքնաթիռին վայրէջք կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում։

AFP-ն հաղորում է, որ ցուցարարներն անվադողեր են այրել բողոքի ակցիայի ժամանակ: Բեյրութի միջազգային օդանավակայանի ներկայացուցիչը AFP-ին հայտնել է, որ հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարությունը խնդրել է համապատասխան մարմիններին տեղեկացնել Mahan Air ավիաընկերությանը, որ Լիբանանը չի կարող ընդունել Բեյրութ մեկնող երկու չվերթ: Պատճառը չի նշվում:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ Լիբանանի կառավարությունը կարող է ազգային ավիափոխադրող չվերթ ուղարկել Թեհրան՝ ուղևորներին տուն բերելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել